Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հաջորդիվ կպահանջենք մեր եկեղեցիներն ու վանքերը

Հաջորդիվ կպահանջենք մեր եկեղեցիներն ու վանքերը
20.05.2015 | 00:12

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը The New York Times-ի հետ զրույցում խոսել է Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացված հայցի մասին, որը նպատակ ունի վերադարձնել մեկ դար առաջ հայկական եկեղեցուց առգրավված կալվածքները։ Դա առաջին պաշտոնական քայլն էր։ Արամ Առաջինը նշել է, որ եթե թուրքական դատական իշխանությունները մերժեն հայցը, «կխորացվի անջրպետը» Թուրքիայի և 10 -միլիոնանոց հայկական սփյուռքի միջև։ Կաթողիկոսը զրուցել է The New York Times-ի հետ ԱՄՆ հյուսիսարևելյան սփյուռքի համայնքներ այցի ժամանակ՝ Վաշինգտոնում Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո։ Նա ջատագովն է 1915-23 թթ. 1,5 մլն հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերի։ «Վստահ եմ, որ նախագահ Օբաման իր սրտի խորքում գիտի, որ դա ցեղասպանություն էր»,- ասել է կաթողիկոսը։ «Չնայած Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը կարևոր են, սակայն կարծում եմ՝ 100 տարի անց ժամանակն է շեշտադրել փոխհատուցումների հարցը»,- ասել է նա։ «Սա առաջին օրինական քայլն է։ Դրան կհաջորդի մեր պահանջը՝ վերադարձնելու բոլոր եկեղեցիները, վանքերը, եկեղեցիներին հարող կալվածքները և վերջապես անհատական գույքը։ Մենք պետք է շարժվենք քայլ առ քայլ»։ «Դրանք հայկական են։ Ոչ ոք չի կարող վիճարկել դրանց պատկանելությունը»,- ասել է նա։ Կաթողիկոսը նշել է, որ մինչ դատական հայց ներկայացնելը՝ խորհրդակցել է 30 իրավապաշտպանների հետ, այդ թվում՝ Թուրքիայից։ Հայցի վերաբերյալ դատարանից դեռևս արձագանք չկա։
«Ներումը գալիս է, երբ կա խոստովանություն, ապաշխարանք, մեղքի ընդունում,- ասել է նա։- Հաշտությունը կազմում է մեր մարդկային հավատքի և արժեքների մաս, սակայն ամենից առաջ Թուրքիան պետք է հաշտվի իր անցյալի հետ»։
Գործում ներգրավված միջազգային փաստաբան Փայամ Ախավանը (ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանության հարցերով փորձագետ) հարցազրույցներից մեկում ասել է, որ թուրքական դատարանից մերժվելու դեպքում մտադիր է գործը հասցնել ՄԻԵԴ։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ